Աստղագետները մութ նյութը որոնելու անսովոր եղանակ են գտել
Կրթություն, գիտություն
09:15 26/04/2021
Աշխարհ

Աստղագետները մութ նյութը որոնելու անսովոր եղանակ են գտել

Ամերիկացի աստղաֆիզիկոսներն առաջարկել են էկզոմոլորակներ օգտագործել մութ նյութը (մութ աստղ, խմբ.) հայտնաբերելու և մեր գալակտիկայում դրա բաշխման առանձնահատկությունները պարզաբանելու համար:

Նրանք ենթադրել են, որ մութ նյութը բարձրացնում է էկզոմոլորակների ջերմաստիճանը, և այդ պարամետրը կարելի է չափել ՆԱՍԱ-ի Ջեյմս Ուեբ տիեզերական ինֆրակարմիր աստղադիտակի միջոցով, որը նախատեսվում է գործարկել այս տարվա հոկտեմբերին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով «Physical Review Letters» ամսագրում հրապարակված հոդվածին։

Տիեզերքում նյութի բաշխման մոդելը ենթադրում է, որ գալակտիկաները տեղակայված են մութ նյութի գնդաձև հալոսների ներսում, որի խտությունը մեծանում է կենտրոնին մոտենալուն պես: Եթե դա չլիներ, ապա արագ պտտվող գալակտիկաներից աստղերը պարզապես կթռչեին դեպի տիեզերք:

Ներկայումս մութ նյութի բաղադրությունն ու բնույթը անհայտ են, և գիտնականները փորձում են գտնել այն պարզելու ուղիներ:

Աստղաֆիզիկոսներ Ռեբեկա Լինը  և Յուրի Սմիրնովը՝ Օհայոյի պետական համալսարանից, կարծում են, որ էկզոմոլորակները կարող են օգտագործվել որպես մութ նյութի դետեկտորներ: Ըստ գիտնականների, երբ էկզոմոլորակների ծանրությունը գրավում է մութ նյութի մասնիկները, նրանք իջնում են մոլորակների միջուկներ, որտեղ և ոչնչանում են ջերմության արտանետմամբ, ինչը հանգեցնում է մոլորակների ջերմաստիճանի բարձրացման։ Եվ այս տաքացումը, հեղինակների կարծիքով, կարելի է չափել Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի միջոցով:

Placeholder