26.04.2021. Կորոնավիրուսի 181 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:11 26/04/2021
Հայաստան

26.04.2021. Կորոնավիրուսի 181 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2467 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք: Առողջացել է 820 մարդ: Մեկ  օրում մահացել է 23 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213469 դեպք, որոնցից 194900-ն` առողջացած, 4040-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1002 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5042 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13527 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 965692 թեստավորում:


 

Placeholder
26.04.2021. Կորոնավիրուսի 181 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է