Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորայիններին զինվորական հավաքի կանչելու մաիսն
Քաղաքական
18:01 26/04/2021
Աշխարհ

Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորայիններին զինվորական հավաքի կանչելու մաիսն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, պահեստազորում գտնվող քաղաքացիներին զինվորական հավաքների կանչելու մասին:  Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի ինտերնետային պորտալում:

«Որոշում եմ 2021 թվականին զորակոչել պահեստազորում գտննող Ռուսաստանի քաղաքացիներին ռազմական պատրաստություն անցնելու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում և Դաշնային անվտանգության ծառայությունում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հրամանագրի համաձայն, կառավարությանը և ռեգիոնալ իշխանություններին հանձնարարվել է ապահովել պահեստազորում գտնվող քաղաքացիների զորակոչի հետ կապված միջոցառումների իրականացումը, և զորավարժությունների անցկացումը:

Հրամանագիրը հրապարակվել է ապրիլի 26-ին, և այդ պահից էլ այն ուժի մեջ է մտնում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս պահեստազորին զորակոչել մեկ օրում՝ առանց զորահավաք հայտարարելու:

Placeholder
Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորայիններին զինվորական հավաքի կանչելու մաիսն