«Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը մայիսի 27-ից կհայտնվի մեծ էկրաններին
Մշակույթ
09:03 27/04/2021
Հայաստան

«Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը մայիսի 27-ից կհայտնվի մեծ էկրաններին

«Սահակյանց» անիմացիոն ստուդիայի «Օլիմպիկոս» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմը մայիսի 27-ից կցուցադրվի կինոթատրոններում։ Այս մասին նշված է Sharm Pictures-ի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ  Panorama.am-ի հետ զրույցում ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշել էր, որ 2020-ին ավարտել են ֆիլմի աշխատանքները, սակայն համավարակի, այնուհետև պատերազմի պատճառով ֆիլմի պրեմիերան ուշանում էր։

Անիմացիոն ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել էին դեռ 2015 թվականին:

«Մենք ստիպված եղանք մեկ տարի ավելի ժամանակ ծախսել ֆիլմի ստեղծման վրա, քանի որ նոր իշխանությունները զրկել էին մեզ ֆինանսավորումից, ստիպված էինք տարբեր տեղերից գտնել որևէ ֆինանսավորում ֆիլմն ավարտելու համար: «Շարմ հոլդինգը» միացավ այդ պրոցեսին, «Լույս» հիմնադրամի շնորհիվ ֆիլմն ավարտեցինք»,- նշել էր  Դ.Սահակյանցը:

Օլիմպիական թանգարանում  (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ Արշակունի թագավորը 394 թ-ին տեղի ունեցած վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ-ին Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է նրա մարմարե կիսանդրին:

Նոր անիմացիոն ֆիլմ` Anahit մուլտֆիլմի ստեղծողներից !! Sahakyants Animation Studio-ն և Sharm Pictures-ը ներկայացնում են...

Posted by Sharm Holding on Monday, 26 April 2021

 

Placeholder
«Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը մայիսի 27-ից կհայտնվի մեծ էկրաններին