Փաստաբան. Վարչապետի պաշտոնակատարի հարցով Արմեն Սարգսյանը պարտավոր է դիմել ՍԴ
Իրավունք
17:07 27/04/2021
Հայաստան

Փաստաբան. Վարչապետի պաշտոնակատարի հարցով Արմեն Սարգսյանը պարտավոր է դիմել ՍԴ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.

«Վարչապետի պաշտոնակատարի վերաբերյալ վեճը չի դադարում: Քանի որ կարծիքները լրիվ հակասում են միմյանց, իսկ իշխանական թևը բացառում է որևէ կառուցողական քննարկում, ապա հարցի իրավական լուծումը գտնվում է Հանրապետության նախագահի լիազորությունների տիրույթում:

Նա կարող է, իսկ իմ կարծիքով՝ պարտավոր է, դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության 168 հոդվածի 4-րդ կետի և Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 75 հոդվածի կարգով՝ պարզելու, թե արդյոք ստեղծված իրավիճակում հրաժարական ներկայացրած վարչապետը կարող է լինել վարչապետի պաշտոնակատար, թե՝ ոչ:

Հ.Գ. Դատելով որոշ թերզարգացածների նյարդային լարումներից, այս հարցին մեր մոտեցումները հիմնավոր են և այն վրիպել է իշխանական «վայ» իրավաբանների աչքից»։

Placeholder
Փաստաբան. Վարչապետի պաշտոնակատարի հարցով Արմեն Սարգսյանը պարտավոր է դիմել ՍԴ