Կարծես միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղը գիտենք.  «ԻԿՈՄՕՍ Հայաստան» կենտրոնի ղեկավար
Մշակույթ
13:25 27/04/2021
Հայաստան

Կարծես միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղը գիտենք. «ԻԿՈՄՕՍ Հայաստան» կենտրոնի ղեկավար

«Մենք պետք է բարձրացնենք բոլոր այն խնդիրները, որոնք մեզ բերել են այս վիճակին, հասկանանք, թե ինչ կորսված  հնարավորություններ ունենք, որոնք կարող էինք օգտագործել և չենք օգտագործել»,-Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովից առաջ կայացած ասուլիսում ասաց  «ԻԿՈՄՕՍ Հայաստան» կենտրոնի ղեկավար Գագիկ Գյուրջյանը:

Նա նշեց, որ կարծես Հայաստանը միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղը գիտի, անընդհատ ասում են՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ՅՈՒՆԵՍԿՕ, բայց կան այլ միջազգային կազմակերպություններ, որոնց անդամակցում է Հայաստանը, Ադրբեջանը,  կան կոնվենցիաներ, որոնք ընդունել են Հայաստանը, Ադրբեջան, որոնք զսպող շապիկ են:

«Արդյո՞ք ունենք այդ կոնվենացիների՝ հնագիտական, ճարտարապետական, բնության ժառանագության մասին, հայերեն թարգմանությունները:

Ինքներս պետք է մեզ համար բացահայտենք խնդիրները, պարտավոր ենք դրանք բարձրացնենք, նորովի նայենք դրանց հնարավորությունները,  օգտագործենք ի շահ մեր ժառանգության պահպանության»,- ասաց Գ. Գյուրջյանը:

Նա շատ է կարևորում այլ երկրներում հայագետների հնարավորությունների օգտագործումը, որն այսօր լավ չի օգտագործվում:

«Մեր հայագետները, այլ ազգի ներկայացուցիչները, շատ ավելի մեծ դեր կարող են խաղալ խնդիրը միջազգայնորեն հանրայացնելու գորում»,- նշեց Գագիկ Գյուրջյանը:
 

Placeholder