27.04.2021. Կորոնավիրուսի 595 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:14 27/04/2021
Հայաստան

27.04.2021. Կորոնավիրուսի 595 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 4277 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Առողջացել է 801 մարդ: Մեկ օրում մահացել է 24 մարդ: Նրանցից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214064 դեպք, որոնցից 195701-ն` առողջացած, 4058-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1008 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5066 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13297 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 969969 թեստավորում:

Placeholder
27.04.2021. Կորոնավիրուսի 595 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է