Չինաստանում արգելել են գրել «Օսկարում» «Քոչվորների երկիրը» ֆիլմի հաղթանակի մասին
Մշակույթ
16:25 27/04/2021
Աշխարհ

Չինաստանում արգելել են գրել «Օսկարում» «Քոչվորների երկիրը» ֆիլմի հաղթանակի մասին

Հանրահայտ չինական սոցցանցերը և որոնողական համակարգերը մաքրում են «Օսկարում» Քլոե Չժաոյի և նրա «Քոչվորների երկիրը» ֆիլմի հաղթանակի մասին լուրերը: Այս մասի գրում է The Wall Street Journal-ը:

Աղբյուրը հայտնել է, որ Չինաստանն արգելել է տեղական ԶԼՄ-ներին գրել Քլոե Չժաոյի մասին նախկինում արած նրա արտահայտությունների համար: 2013 թվականին Քլոե Չժաոն Չինաստանը անվանել էր վայր, որտեղ նա մեծացել է «ստով շրջապատված»:

kulturomania.ru-ն գրում է, որ Քլոե Չժաոն լքել է Չինաստանը դեռահաս տարիքում և տեղափոխվել Մեծ Բրիտանիա, որտեղից հետո մեկնել է ԱՄՆ: Նա ավարտել է Նյու Յորքի համալսարանը: 2015 թվականին տեղի է ունեցել նրա «Երգեր, որոնք եղբայրներս ինձ սովորեցրին» ֆիլմի պրեմիերան:

Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» ֆիլմը երեք «Օսկարի»  է արժանացել՝ «Լավագույն կինոնկար», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում:

Placeholder
Չինաստանում արգելել են գրել «Օսկարում» «Քոչվորների երկիրը» ֆիլմի հաղթանակի մասին