Հայաստանն առաջին անգամ մասնակցում է գրեփլինգի Եվրոպայի առաջնությանը
Սպորտ
18:00 27/04/2021
Հայաստան

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է գրեփլինգի Եվրոպայի առաջնությանը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է գրեփլինգի Եվրոպայի առաջնությունը (UWW), որին առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիան իր հավաքականով։ Սա առաջին միջազգային առաջնությունն է Հայաստանի համար։

ԵԱ-ին մասնակում են Մայիս Ներսիսյանը, Գոռ Գրիգորյանը (62 կգ), Վահե Բադալյանը, Ասլան Պողոսյանը (66 կգ), Գեղամ Վարդանյանը (71 կգ), Խաչատուր Թամարյանը (84 կգ), Արթուր Զաքարյանը (92 կգ), Գոռ Գյունաշյանը (+ 100 կգ), իսկ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչն է Լիլիթ Դանիելյանը (53 կգ):

Լիլիթ Դանիելյանը կիսաեզրափակիչում է:

62 կգ քաշային Մայիս Ներսեսյանը, պարտություն է կրել եզրափակիչում՝ դառնալով արծաթե մեդալակիր, նվաճելով Հայաստանի առաջին մեդալը մրցաշարում:

Առաջնության կշարունակվի նաև վաղը: 

 

Placeholder
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է գրեփլինգի Եվրոպայի առաջնությանը