Ռոբերտ Քոչարյան. Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է
Քաղաքական
12:49 27/04/2021
Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է

«Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է, և այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա ընթացքում»,-հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ երեկվա հանդիպմանը։

ՀՀ երկորրդ նախագահի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ,  Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով ներկաների հարցերին, ասել է.

«Այնպիսի երկրում, որտեղ բնակչության 25-30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է։ Այդ ոլորտում քաղաքականություն մշակող առանձին մարմին չկա։ Պետք է վերականգնել այդ նախարարությունը։

Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է։ Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս։ Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնեմ։ Եթե մենք ինքներս մեզ չվնասենք, մեզ դժվար է վնասել»։


Նախագահ Քոչարյանի և աջակիցների երեկվա հանդիպումը` կարևորը. • Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է, և այն...

Опубликовано Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan Вторник, 27 апреля 2021 г.





 

Placeholder
Ռոբերտ Քոչարյան. Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է