Թուրքիայում պարետային ժամ է
Տնտեսություն
11:25 27/04/2021
Տարածաշրջան

Թուրքիայում պարետային ժամ է

Թուրքիայում ապրիլի 29-ից մայիսի 17-ը պարետային ժամ կսահմանվի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով երկրի ՆԳՆ-ին։

Նշվում է, որ ժամանակավորապես Թուրքիայում գտնվող օտարերկրացիները կկարողանան շարունակել օգտվել տեղաշարժի ազատությունից, ինչպես Անկարայի կողմից սահմանված սահմանափակիչ միջոցառումների նախորդ ժամանակաշրջաններում։

«Պարետային ժամի բացառությունը վերաբերում է միայն օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք Թուրքիայում են գտնվում կարճատև այցերով կամ ուղղակի զբոսաշրջիկ են։ Այնուամենայնիվ, մնացած օտարերկրացիների համար։ Կացության թույլտվություն և միջազգային պաշտպանության կարգավիճակ ունեցողների ելքը արգելվելու է», - ասվում է փաստաթղթում:

Ապրիլի 26-ին թուրքական իշխանությունները ապրիլի 29-ից մայիսի 17-ը ՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված, որոշել են երկրում պարետային ժամ սահմանել։ Բոլոր գրասենյակները, աշխատավայրերը կփակվեն, բացառությամբ առանձին համաձայնեցված ձեռնարկությունների, որտեղ արտադրության պատճառով փակումը անհնար է: Խանութները բաց կլինեն 10: 00-17: 00-ն: Միջքաղաքային ճանապարհորդությունն իրականացվելու է պարտադիր թույլտվությամբ, հասարակական տրանսպորտը գործելու է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ։

Placeholder
Թուրքիայում պարետային ժամ է