Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի խորհրդարանը դատապարտում է Բայդենի՝ Հայոց Ցեղասպանության մասին հայտարարությունը
Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։
Ըստ պատգամավորների, Բայդենի հայտարարությունն անխուսափելիորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Բայդենը ապրիլի 24-ին պաշտոնապես ցեղասպանություն ճանաչեց՝ Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին կազմակերպված և իրականացված հայերի կոտորածները:
Լրատվականը մեջբերում է նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ Բայդենի հայտարարության վերաբերյալ։
«Մենք խստորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թ. Իրադարձությունների վերաբերյալ, որը պարունակում է հայկական լոբբիի թեզեր և մերժում ենք այդ անհիմն զրպարտությունը, որը քաղաքական իմաստով պատմություն կեղծելուց բացի այլ իմաստ չունի: Միացյալ Նահանգների նախագահը իրավական և բարոյական իրավունք չունի ՝ պատմական հարցերի վերաբերյալ իրավական գնահատականներ տալու համար։ Նրա հայտարարությունը իրավաբանորեն ուժ չունի», - ասվում է բանաձևում:
Այսպիսով՝ Թուրքիան շարունակում է իր մերժողական քաղաքականությունը, ինչը իհարկե սպասելի էր Թուրքիայի՝ Ադրբեջանի ագրեսիվ ու հարձակվողական քաղաքականության օժանդակության պարագայում։