Հարամ լինի այն հացը, որ երբևէ իրար հետ կիսել ենք. Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին
Քաղաքական
13:22 28/04/2021
Հայաստան

Հարամ լինի այն հացը, որ երբևէ իրար հետ կիսել ենք. Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. 

«Ստիպված եմ կրկին անդրադառնալ Արայիկ Հարությունյան կոչվող դավաճան ոչնչությանը:

Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն դու կրկին լծվեցիր դավաճան վիժվածքին ծախած հողերից, հազարավոր երիտասարդների արյունից մաքրելու սանիտարի գործին:
Հիշիր, որ մեկը լինի, քեզ մաքրի, քանզի նաև քո խղճի վրա են  այն հսկայական կորուստները, որ կրեց հայ ժողովուրդը վերջին դավադիր պատերազմի ընթացքում:

Դու ստել ես պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Երբ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀ նախագահ բանակցում էր փոխզիջումային փաթեթ՝ տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքով, դու ծակ-հայրենասիրական ելույթներ էիր ունենում ու հետո գլուխ գովում, որ դեմ ես արտահայտվել:

Հոկտեմբերի սկզբին ոչ մեկ քաղաքական ուժերի հետ լայն կոնսուլտացիաներ չէր անում պատերազմի դադարեցման հետ կապված: Դա ասում եմ որպես այդ պրոցեսի մեկնարկի մասնակից:
Երբ քո կուսակցական պատվիրակությամբ պատերազմից առաջ հույրընկալվել էիր դավադիր վիժվածքին, և նա փակ հանդիպման ժամանակ քեզ ասաց, որ բանակցություններին ստիպված է իրեն գժի տեղ դնել (բառացի մեջբերում է), վերին բնական բացվածքդ բացել ու լակեյական ժպիտով ու քծնանքով գովում էիր «հմուտ բանակցողի» գեղցի դիվանագիտական հնարքները:

Այ դավաճան, բա այդ ժամանակ չէ՞իր մտածում, որ ինչ խորը և համապարփակ կղանքի մեջ ենք հայտնվել, որ երկիր ներկայացնող մարդը գերտերությունների մոտ իրեն գժի տեղ է դնում կենսական նշանակության խնդիրներ քննարկելիս:

Ի դեպ , մեծ հարց է այլևս, Արցախին ինչից ավելի շատ վնաս կլինի. քո պաշտոնանկությունից, թե քո պաշտոնավարումից:

Հարամ լինի այն հացը, որ երբևէ իրար հետ կիսել ենք»:

Placeholder
Հարամ լինի այն հացը, որ երբևէ իրար հետ կիսել ենք. Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին