Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ հարաբերական կայուն լարված. Գայանե Սահակյան
«Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է հարաբերական կայուն ծանր մնալ՝ օրական կտրվածքով 800-1000 դեպք է գրանցվում: Այս պահին դիտում ենք նաև որոշակի նվազման միտում»,- ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նա նշեց, որ մեծ թվով հիվանդանոցներ նորից վերապրոֆիլավորել են կովիդով հիվանդների ընդունման համար:
«Առաջիկայում, եթե կտրուկ շրջադարձ լինի, դեպքերն ավելանան, նորից մեր քաղաքականությունը պետք է փոխվի, նորից նոր հիվանդանցոներ կվերապրոֆիլավորենք: Այս պահին դեռևս դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Գ. Սահակյանը: