28.04.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 9 մարդու մոտ
Առողջություն
13:08 28/04/2021
ԼՂՀ

28.04.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 9 մարդու մոտ

Արցախում ապրիլի 27-ին կատարվել է 93 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից

Կորոնավիրուսային հիվանդությամբ  այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6335 քաղաքացու հետազոտություն, որից 777-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2661 դեպք: Կատարվել է 23 790 թեստավորում:

 

Placeholder
28.04.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 9 մարդու մոտ