Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր շտամների տարածման աշխարհագրությունը
Աշխարհում
11:38 28/04/2021
Աշխարհ

Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր շտամների տարածման աշխարհագրությունը

Կորոնավիրուսի ավելի վարակիչ՝ VOC 202012/01 շտամը, որն ի սկզբանե հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, ապրիլի 20-ից ի վեր հայտնաբերվել է ևս երեք երկրներում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ նշելով, որ մինչ այս պահը «բրիտնական շտամ» է գրանցվել 139 երկրներում։

Մեկ այլ՝ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված 501Y.V2 շտամի աշխարհագրությունն էլ ընդլայնվել է 87 երկրներում, իսկ ահա P.1 շտամը, որի առկայությունը սկզբում հայտնաբերվել էր Բրազիլիայում և Ճապոնիայում, այժմ շրջանառվում է 54 երկրներում։

Ըստ ԱՀԿ-ի՝ ապրիլի 20-ից ի վեր VOC 202012/01- ը հայտնաբերվել է ևս երեք երկրներում, 501Y.V2- ը նույնպես երեք նոր երկրիր է «գրավել», իակ P.1- ը հայտնաբերվել է ևս երկու երկրում։

ԱՀԿ արտակարգ իրավիճակների կոմիտեն ավելի վաղ կոչ էր արել երկրներին ընդլայնել հետազոտությունները՝ կորոնավիրուսային հիվանդության մուտացիայի ենթարկվող գենոմային հաջորդականության վերաբերյալ, ինչպես նաև առկա տեղեկությունները կիսել այլ պետությունների հետ:

Placeholder