Զելենսկին Վատիկանը համարում է Պուտինի հետ հանդիպելու իդեալական վայր
Քաղաքական
13:39 28/04/2021
Աշխարհ

Զելենսկին Վատիկանը համարում է Պուտինի հետ հանդիպելու իդեալական վայր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Վատիկանը կլինի լավագույն տեղը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար:

Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, նա ասել է այսօր La Repubblica թերթին տված հարցազրույցում:

«Սուրբ Աթոռը կարող է իդեալական վայր լինել Դոնբասում խաղաղության շուրջ երկխոսության համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպումը «հաստատ» տեղի կունենա։

«Դա անհրաժեշտ է Դոնբասում պատերազմը դադարեցնելու և խաղաղ գործընթացն ավարտելու համար», - հավելել է Զելենսկին:

Նշենք, ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ են Զելենսկիին ընդունել Մոսկվայում՝ նրա համար հարմար ցանկացած պահի։
 

Placeholder
Զելենսկին Վատիկանը համարում է Պուտինի հետ հանդիպելու իդեալական վայր