ԱՄՆ-ը նախազգուշական կրակ է բացել իրանական նավերի ուղղությամբ
Քաղաքական
11:06 28/04/2021
Տարածաշրջան

ԱՄՆ-ը նախազգուշական կրակ է բացել իրանական նավերի ուղղությամբ

Ամերիկյան նավերը իրենց մոտենալու պատճառով նախազգուշական կրակ են բացել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Պենտագոնը հայտնել է, որ իրանական նավերին նախազգուշացումներ էր ուղարկել ռադիոյով և բարձրախոսով, բայց՝ ապարդյուն:

Մի քանի նախազգուշական կրակոցներից հետո ԻՀՊԿ նավերը հետ են քաշվել անվտանգ հեռավորության վրա, հաղորդել են ԱՄՆ ռազմածովային ուժերից:

Առաջին անգամը չէ, որ այդ երկու երկրների միջև լարվածությունը ծովում սրվում է: Ապրիլի սկզբին ԻՀՊԿ նավերը Պարսից ծոցում շրջապատել էին ԱՄՆ առափնյա պահպանության երկու նավեր, մեկ այլ միջադեպ էլ տեղի էր ունեցել նախորդ տարի:
 

Placeholder
ԱՄՆ-ը նախազգուշական կրակ է բացել իրանական նավերի ուղղությամբ