Ադրբեջանական բեռնատարների շարասյան մոտով անցնող արցախցի վարորդը մեքենայով կողաշրջվել է
Իրավունք
17:00 29/04/2021
Հայաստան

Ադրբեջանական բեռնատարների շարասյան մոտով անցնող արցախցի վարորդը մեքենայով կողաշրջվել է

Ստեփանակերտ-Սզնեք ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի քաղաքացի Ա.Ս.-ն իր վարած «Mercedes Benz» ավտոմեքենայով, ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյան մոտով անցնելիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ՝ կողաշրջվել:

Ա.Ս.-ն ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ավտոշարասյունն ուղեկցող ռուս խաղաղապահները վերջինիս ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև շտապ օգնության մեքենայով տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն:

Նրա առողջական վիճակը բավարար է:

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների կողմից կատարվում է քննություն:
Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Placeholder
Ադրբեջանական բեռնատարների շարասյան մոտով անցնող արցախցի վարորդը մեքենայով կողաշրջվել է