Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Եռաբլուր
Կրթություն, գիտություն
16:17 29/04/2021
Հայաստան

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Եռաբլուր

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները, որոնք Հայաստանում են Հայոց ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու համար, այցելել են Եռաբլուր։ Այս մասին թվիթերում գրել է պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։

«Մեծ հուզմունքով ես երեկ իմ գործընկեր խորհրդարանականների հետ կարողացա այցելել Երևանում գտնվող Եռաբլուր ռազմական գերեզմանատուն:

Ես կանգնեցի հայկական և արցախյան դրոշներով զարդարված գերեզմանների առջև: Ես գիտակցեցի զոհված զինվորների թիվն ու նրանց երիտասարդությունը, որոնք ընկան Արցախում վերջին բախման ընթացքում:

Ես ուզում եմ ցույց տալ ամբողջ հայ ժողովրդին, նրանց ընտանիքներին և սիրելիներին իմ ողջ աջակցությունը: Ես երբեք չեմ մոռանա նրանց զոհաբերությունն ու տառապանքները և երբեք չեմ դադարի պահպանել իմ նվիրվածությունը հայկական հարցին»,-թվիթերում գրել է Պուպոնին:

Հիշեցնենք, որ Պուպոնին նաև Ֆրանսիայի խորհրդարան բանաձևի նախագիծ է ներկայացրել՝ հայ գերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ:

Placeholder