Հայտնի են դարձել Գերմանիայի հիվանդանոցում չորս մարդու սպանության հանգամանքները
Իրավունք
16:12 29/04/2021
Աշխարհ

Հայտնի են դարձել Գերմանիայի հիվանդանոցում չորս մարդու սպանության հանգամանքները

Գերմանական Պոտսդամ  քաղաքում չորս մարդու սպանության մեջ կասկածվողն իր արարքը խոստովանել է ամուսնուն,  որն էլ անմիջապես ոստիկանություն է կանչել: «Spiegel»-ի տարածած լուրը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Մինչ այդ ոստիկանությունը սպանության կասկածանքով բերման էր ենթարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատության աշխատակիցներից մեկին, այն բանից հետո, երբ այդ շենքում հայտնաբերվել էր չորս մարդու դի: Ոստիկանությունը հայտնել է, որ բոլոր մահացածների մոտ առկա են արտաքին կոշտ բռնության հետքեր: Դրդապատճառների մասին դեռ չեն անհայտնում:

Ըստ թերթի, կասկածյալը բուժքույր է, որն ավելի քան 20 տարի խնամում էր հիվանդներին: Թերթի փոխանցմամբ, չորեքշաբթի երեկոյան կինը, խոստովանել է ամուսնուն սպանության մասին, իսկ վերջինս անմիջապես դիմել է ոստիկանություն:

Ըստ «Bild»-ի, քննիչները ենթադրում են, որ սպանության զենքը դանակ է եղել:

Տեղական լրատվամիջոցները ողբերգությունը համարում են վերջին տասնամյակների ամենալուրջ սպանությունը:

Placeholder
Հայտնի են դարձել Գերմանիայի հիվանդանոցում չորս մարդու սպանության հանգամանքները