BioNTech-ը մտադիր է հուլիս-սեպտեմբերին ստանալ 6 ամսականից 12 տարեկան երեխաների պատվաստանյութերի հետազոտության տվյալները
Աշխարհում
15:23 29/04/2021
Աշխարհ

BioNTech-ը մտադիր է հուլիս-սեպտեմբերին ստանալ 6 ամսականից 12 տարեկան երեխաների պատվաստանյութերի հետազոտության տվյալները

Գերմանական Biontech ընկերության մասնագետներն ակնկալում են, որ հուլիս-սեպտեմբեր ամիսներին կստանան Pfizer-BioNTech պատվաստանյութի թեստերի արդյունքները ընդդեմ COVID-19-ի՝ 6  ամսականից 12 տարեկան երեխաների համար։ Այս մասին, swissinfo-ի հաղորդմամբ, հայտարարել է ընկերության ղեկավար Ուգուր Շահինը:

«Հուլիսին առաջին արդյունքները կարող են հասանելի լինել 5-ից 12 տարեկան անձանց համար, սեպտեմբերին՝ ավելի փոքրերի», - նրա խոսքերը մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները:

«Եթե ամեն ինչ լավ ընթանա, տվյալները վերլուծելուց հետո մենք կկարողանանք դիմել տարբեր երկրներ` համապատասխան տարիքային խմբի բոլոր երեխաների պատվաստանյութը հաստատելու համար», - ասել է Շահինը, հավելելով, որ տվյալների գնահատումը տևում է մոտ չորս-վեց շաբաթ։

Շահինն ավելացրել է, որ BioNTech-ը գտնվում է վերջին փուլում, որպեսզի  եվրոպական կարգավորիչ մարմիններում ներկայացնի Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը՝ 12 տարեկանից բարձր տարիքի դեռահասների վրա օգտագործելու համար:

Placeholder
BioNTech-ը մտադիր է հուլիս-սեպտեմբերին ստանալ 6 ամսականից 12 տարեկան երեխաների պատվաստանյութերի հետազոտության տվյալները