Պեսկով. ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «Մտրակի և բլիթի» խաղի մի մասն է
Քաղաքական
17:52 29/04/2021
Տարածաշրջան

Պեսկով. ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «Մտրակի և բլիթի» խաղի մի մասն է

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, «Մտրակի և բլիթի»  խաղի մի մասն է, այլ ոչ թե հայ ժողովրդին ցավակցելու և պատմությունը հասկանալու ցանկություն: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, կարծում եմ, որ Վաշինգտոնի կողմից ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ «Մտրակի և բլիթի» խաղի բաղկացուցիչ մասն է, ուրիշ ոչինչ: Սա հայ ժողովրդին ցավը կիսելու ցանկություն չէ, այն ձգտում չէ խորությամբ հասկանալու Օսմանյան կայսրության, Հայաստանի պատմությունը: Սա իմ անձնական տեսակետն է»,- ասել է Պեսկովը «Առաջին ալիքի» եթերում:

Placeholder
Պեսկով. ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «Մտրակի և բլիթի» խաղի մի մասն է