Սիրիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 51 թեկնածու, որից 7-ը՝ կին
Քաղաքական
15:50 29/04/2021
Աշխարհ

Սիրիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 51 թեկնածու, որից 7-ը՝ կին

Սիրիայում ավարտվել է նախագահական ընտրություններին թեկնածուների առաջադրման գործընթացը: Ըստ այդմ, ընդունվել է 51 դիմում, որից 7-ը կանայք են ներկայացրել: Ֆավորիտը համարվում է գործող նախագահ Բաշար ալ-Ասադը: Այս մասին գրում է regionmonitor-ը։

Նախագահի ընտրությունները կայանալու են մայիսի 26-ին: Սիրիայի տարածքից դուրս գտնվողները ընտրելու հնարավորություն կունենան մայիսի 20-ին:

Որպես դիտորդ՝ երկրի խորհրդարանը որոշել է պատգամավորների հրավիրել եղբայրական և բարեկամական երկրներից, այդ թվում՝ Հայաստանից:

Հիշեցնենք, որ Սիրիայում նախագահական վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2014թ.: Ընտրություններին մասնակցել է Սիրիայի բնակչության 73,5%-ը: Ընտրություններին հաղթել է գործող նախագահ Բաշար ալ-Ասադը՝ ստանալով ընտրողների ձայների 88,7%-ը:

Նշենք, որ 2012թ. ընդունված Սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնավարումը երկու անընդմեջ յոթ տարի ժամկետով:

Placeholder
Սիրիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 51 թեկնածու, որից 7-ը՝ կին