Տոկիոյի Օլիմպիական խաղերում մարզիկներին ամեն օր կորոնավիրուսի թեստ կանցնեն
Աշխարհում
10:36 29/04/2021
Աշխարհ

Տոկիոյի Օլիմպիական խաղերում մարզիկներին ամեն օր կորոնավիրուսի թեստ կանցնեն

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), միջազգային պարալիմպիկ կոմիտեն (ՄՊԿ), Տոկիո-2020-ի կազմկոմիտեն, Ճապոնիայի կառավարությունը և մայրաքաղաքային իշխանությունները համաձայնության են եկել մրցույթի ընթացքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մի շարք միջոցառումների շուրջ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։

Վերանայվել և թարմացվել է անվտանգ խաղերի վերաբերյալ առաջարկությունների հավաքածուն, որը հրապարակվել է այս տարվա փետրվարին: Սա արձագանք է կորոնավիրուսի նոր շտամների առաջացմանը և ամբողջ աշխարհում համաճարակի ներկայիս զարգացմանը:

Մասնավորապես, բոլոր մասնակիցները նախքան Ճապոնիա մեկնելը պետք է անցնեն կորոնավիրուսի երկու թեստ: Բացի այդ, մարզիկները, մարզիչները, բժիշկները, մերսման թերապևտները և խաղերի այլ մասնակիցներ ամեն օր կթեստավորվեն: Վերլուծությունների ընդունման ամսաթիվը և ժամանակը կսահմանվեն մրցույթի ժամանակացույցին համապատասխան։

Ակնկալվում է, որ խաղերի տրիբունաների երկրպագուների առավելագույն քանակը կլինի տարածքի թողունակության 50%-ի չափով: Սահմանը կարող է փոփոխվել `կախված մրցույթի մեկնարկի պահին իրական համաճարակաբանական վիճակից:

2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Տոկիոյում հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մրցույթը հետաձգվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Հիվանդության տարածման սպառնալիքի պատճառով որոշվել է օլիմպիական մրցումներն անցկացնել առանց օտարերկրյա հանդիսատեսի:
 

Placeholder
Տոկիոյի Օլիմպիական խաղերում մարզիկներին ամեն օր կորոնավիրուսի թեստ կանցնեն