Ռուս խաղապահների ուղեկցությամբ`  420 տոննա բեռ է տեղափոխել Քարվաճառ
Քաղաքական
20:06 29/04/2021
ԼՂՀ

Ռուս խաղապահների ուղեկցությամբ` 420 տոննա բեռ է տեղափոխել Քարվաճառ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցիկ փոխադրումը Լեռնային Ղարաբաղի` 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի, սոցիալական կառույցների և բնակելի տների վերականգնման համար Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի 15-րդ շարասյունը` կազմված «ԿամԱԶ» զինվորական և ուղեկցող 20 մեքենայից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 420 տոննա բեռի տեղափոխումը Քարվաճառի շրջան: Փոխադրված բեռը պարունակում է սննդամթերք, շինանյութեր և սարքավորումներ:

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ 2800 տոննա բեռ է տեղափոխվել: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին:  

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների օգնությամբ, տրանսպորտային միջոցների տասնհինգ շարասյուններ տեղափոխել են ավելի քան 2800 տոննա բեռ:

Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:

Placeholder
Ռուս խաղապահների ուղեկցությամբ` 420 տոննա բեռ է տեղափոխել Քարվաճառ