Պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցությունը գրեթե զրոյական է. Ավանեսյան
Քաղաքական
10:46 29/04/2021
Հայաստան

Պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցությունը գրեթե զրոյական է. Ավանեսյան

«Պատվաստումը 100 տոկոսով պաշտպանում է հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Շեշտելով, որ պատվաստանյութերը հասանելի են 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու՝ նախարարը հայտնեց, որ անկախ կցագրման վայրից՝ քաղաքացին կարող է իր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութը, իսկ հաջորդ շաբաթվանից կլինեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին:

Նրա խոսքով՝ ռիսկը պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում են Կովիդ-19-ով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր վնաս պատճառելու, մահվան դեպքերի հետ: 

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը բերեց Իսրայելի և Մեծ Բրիտանիայի օրինակները, որտեղ պատվաստումները 50 տոկոսից ավելի են, կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը կտրուկ անկել է:

Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ նախորդ օրն ինքն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատվաստվել են և հավաստիացրեց, որ իրենց լավ են զգում:

Առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ նախորդ օրը գրանցվել է վարակի 656  նոր դեպք,13257-ը ակտիվ դեպքերն են, որից 2000-ից ավելը գնվում են հիվանդանոցներում  և գրանցվել է 16 մահ:
 

Placeholder
Պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցությունը գրեթե զրոյական է. Ավանեսյան