Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանությանը հրաժեշտ տալուց հետո պետք է անենք ամեն ինչ՝ փոխելու քրգործերի նկատմամբ վերաբերմունքը
«Նորմալ երևույթ չէ, երբ քրեական գործով մարդիկ սկսում են հպարտանալ։ Իրոք, նորմալ չէ, այսպես չպետք է լիներ»,- իր աջակիցների հետ հանդիպմանը, պատասխանելով ներկաների հարցերին, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, երկրում գրեթե գյուղապետ չկա, որի վրա 2-3 քրեական գործ հարուցված չլինի, քաղաքապետ կա, որի նկատմամբ 28 քրեական գործ է հարուցվել, իսկ հարուցվելիս հետո մոտ երկու տարի քննչական գործողություններ չեն իրականացվել։
«Պատկերացնում եք, չէ՞, քրեական գործը հարուցվում է ու թողնվում։ Երբ պետք է այդ գյուղապետին ինչ-որ բան հասկացնել, ասում են, հիշում ես չէ՞, քրեական գործ կա։ Նորմալ չէ, երբ նույնիս օրինապաշտ քաղաքացին ժամանակի ընթացքում հարմարվում է դրան, ասում է՝ քրեական գործ է էլի, ի՞նչ է եղել։ Իրոք, դա շատ վատ բան է։ Եվ մենք այս իշխանությանը հրաժեշտ տալուց հետո պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկրում վերադառնա այն վերաբերմունքը, որ լավ չէ քրեական գործի տակ լինելը»,- նշել է նա։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ժողովրդից նեղացած չէ, իրեն հարցեր են տալիս, թե ինչո՞ւ նման բան եղավ, փորձում է գտնել բացթողումները։
«Հիմա գալու ենք, որ ժողովրդի խնդիրները լուծենք, կենսամակարդակը բարձրացնենք, այնպես անել, որ երիտասարդներն էլ կյանքի որակի բարելավումն իրենց վրա զգան»,- ասել է նա։
ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի՝ իր աջակիցների հետ հանդիպման տեսագրության երրորդ հատվածը։