Երևանում երկրորդ դեպքն է, երբ COVID-19 սպասարկող բուժկենտրոնի պատուհանից պացիենտը նետվել է ցած
Առողջություն
14:48 30/04/2021
Հայաստան

Երևանում երկրորդ դեպքն է, երբ COVID-19 սպասարկող բուժկենտրոնի պատուհանից պացիենտը նետվել է ցած

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ն 77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, ում վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:

Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին ԱՆ-ից հայտնել էին, որ Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը 72-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել էր ցած: Լուսադեմին գտել էին նրա դին: 

Placeholder
Երևանում երկրորդ դեպքն է, երբ COVID-19 սպասարկող բուժկենտրոնի պատուհանից պացիենտը նետվել է ցած