Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ցանկացած դեպքում պետք է հասկանալ, որ արցախցուն առաջին հերթին պետք է անվտանգություն, քանի որ առանց դրա դժվար է պատկերացնել զարգացում և առանց դրա դժվար կլինի զերծ մնալ արտագաղթից:
Մեծ անորոշություն կա, որը կարելի է ցրել առաջին հերթին անվտանգության անհրաժեշտ մեխանիզմների ներդրմամբ, արցախցու համար բարիք ստեղծելու հնարավորության ապահովմամբ:
Սոցիալ-տնտեսական խնդիրները, որքան էլ որ դրանք ծանր լինեն՝ հաղթահարելի են, եթե կա անվտանգություն:
Վաղվա օրվա նկատմամբ պետք է լավատեսություն ձևավորել, բայց ոչ թե խոստումների, պոպուլիստական հայտարարությունների, այլ ըստ առաջնահերթությունների, գործելու և առարկայական փոփոխությունների միջոցով»։