Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ից «տպավորիչ քանակությամբ» Sputnik V պատվաստանյութ կստանա
Քաղաքական
15:38 30/04/2021
Տարածաշրջան

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ից «տպավորիչ քանակությամբ» Sputnik V պատվաստանյութ կստանա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո ասել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրերի շրջանակներում հանրապետությունը կստանա Sputnik V պատվաստանյութի «տպավորիչ քանակ», փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ, և հուսով եմ, որ Sputnik V պատվաստանյութը մեզ կտրամադրվի։ Մեր համապատասխան նախարարությունը դեռ կբանակցի ռուսական կողմի հետ, և ես այդ հարցը կքննարկեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հուսով եմ, որ Ռուսաստանից մենք կստանանք տպավորիչ քանակությամբ պատվաստանյութ»,- ասել է նա։


 

Placeholder
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ից «տպավորիչ քանակությամբ» Sputnik V պատվաստանյութ կստանա