Ղրղզստանում 31 մարդ զոհվել է Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության հետևանքով
Քաղաքական
16:37 30/04/2021
Աշխարհ

Ղրղզստանում 31 մարդ զոհվել է Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության հետևանքով

Ղրղզստանում 31 մարդ զոհվել է Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության հետևանքով։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում  տալով երկրի առողջապահության նախարարությանը։

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը թեժացավ ապրիլի 28-ին`ջրային ռեսուրսների հասանելիության շուրջ տեղի բնակիչների միջև կոնֆլիկտի արդյունքում: Հինգշաբթի օրը հրազենի օգտագործմամբ մի քանի բախումներից հետո այդ տարածքում բախումներ սկսվեցին երկու երկրների զինվորականների միջև:

Ըստ ղրղզական կողմի՝ «Головной» ջրի բաշխման կենտրոնը «Ղրղզստանի Հանրապետության ռազմավարական օբյեկտ է և գտնվում է Ղրղզստանի տարածքում»:

Իր հերթին, Դուշանբեն պնդում է, որ 1924-1927 և 1989 թվականների քարտեզներին համապատասխան, ջրի բաշխման կենտրոնն «ամբողջությամբ պատկանում է Տաջիկստանի Հանրապետությանը»։

Բազմաթիվ առումներով, հակամարտությունը կապված է երկու երկրների սահմանին վիճելի հատվածների առկայության հետ։

Placeholder
Ղրղզստանում 31 մարդ զոհվել է Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության հետևանքով