Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու։ Իշխանությունն էլ ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ, սակայն, յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն ու իր ձայնին տեր կանգնելը թույլ կտա Հայաստանը դուրս բերել մի իրավիճակից, որտեղ շատերը պատրաստվում են արտագաղթել, որտեղ ազգը «վիզը ծռած» է, որտեղ մեծ ջանք է պետք գործադրել՝ վերականգնելու և հզորացնելու տնտեսությունը, բանակցային դիրքերը, կարևոր դերակատարումն այս տարածաշրջանում։
Նախագահ Քոչարյանը համոզված է, որ մենք ունենք այդ ներուժը, և դրա շնորհիվ կարող ենք ստեղծել ժամանակակից պետություն՝ ներդնելով տեխնոլոգիաներ ու դրանցով հզորանալ
Երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է աջակիցների հետ հանդիպման տեսագրության երրորդ հատվածը։