Հենրիխ Մխիթարյանը կարող է հրաժարվել Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելուց
Աշխարհում
12:09 01/05/2021
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը կարող է հրաժարվել Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելուց

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ իտալական ակումբից  ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով։ championat.com-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Calciomercato-ն։

Աղբյուրի տեղեկացմամբ,  ֆուտբոլիստը մինչև հիմա չի երկարաձգել պայմանագիրը «Ռոմնայի» հետ։ Պայմանագրում կա կետ, որը վերանայում է պայմանագրի երկարաձգումը 25 խաղի մասնակցելուց հետո, իսկ Մխիթարյանն այդ թվին արդեն հասել է այս մրցաշրջանում։ Բայց Հենրիխ Մխիթարյանն ու նրա գործակալը դադար են վերցրել, քանի որ ցանկանում են «Ռոմայի» ղեկավար կազմից հետագա զարգացման հստակ ծրագիր ստանալ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հենրիխ  Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: 2019-ին Մխիթարյանը «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել էր «Ռոմա», իսկ մեկ տարի անց լիարժեք պայմանագիր կնքել  իտալական ակումբի հետ:

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը կարող է հրաժարվել Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելուց