Հնդկաստան է մատակարարվել «Սպուտնիկ V»-ի 1-ին խմբաքանակը
Աշխարհում
16:08 01/05/2021
Աշխարհ

Հնդկաստան է մատակարարվել «Սպուտնիկ V»-ի 1-ին խմբաքանակը

Հնդկաստան է մատակարարվել ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը, գրում է «Լենտա.ռու»-ն:

Ըստ աղբյուրի, վերջին 24 ժամվա ընթացքում Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդացության ավելի քան 400 հազար նոր դեպք, որը համաշխարհային հակառեկորդ է:

Համավարակի սկզբից ի վեր՝ Հնդկաստանում հայտնաբերվել է 19 164 969 վարակակիր:

Ընդհանուր առմամբ մահացել է 211 853 մարդ: Աշխարհում վարակվածների թվով այս պահի դրությամբ երկիրը զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ մինչ օրս հայտնաբերվել է 32 345 329 դեպք:

Placeholder
Հնդկաստան է մատակարարվել «Սպուտնիկ V»-ի 1-ին խմբաքանակը