Ախալքալաքում կորոնավիրուսի դեմ պատվաստման համար դեռ որևէ մեկը չի գրանցվել
Առողջություն
09:27 01/05/2021
Տարածաշրջան

Ախալքալաքում կորոնավիրուսի դեմ պատվաստման համար դեռ որևէ մեկը չի գրանցվել

Վրաստանում պատվաստման գործընթացը գնալով ընթացք է հավաքում: Սամցխե-Ջավախքում ևս մարտի կեսին պատվաստման հետևանքով բուժքրոջ մահից հետո կամաց-կամաց ակտիվանում է: Jnews-ը գրում է, որ գործընթացն ակտիվացել է Ախալցիխեում և Բորժոմիում, բայց Ախալքալաքում դեռ հայտնի չէ, թե երբ է սկսվելու պատվաստումը, այս պահին դրա համար ոչ ոք չի գրանցվել:

Ախալքալաքում պատվաստման գործընթացը սկսելու միայն մեկ փորձ է կատարվել՝ մարտի 17-ին, սակայն գրանցվածները քիչ էին՝ ընդամենը 7 հոգի, սրվակը չի բացվել  և պատվաստումը չի կատարվել, իսկ դրանից հետո ոչ ոք չի գրանցվել: Բերված «AstraZeneca» պատվաստանյութի 300 դեղաչափերից 290-ը հետ են վերադարձվել՝ թողնելով միայն 10 դեղաչափով պատվաստանյութի մեկ սրվակ:

Թե երբ Ախալքալաքում կսկսվի պատվաստումը՝ այս հարցը մնում է բաց:

«Կսկսվի, երբ ցանկացողներ լինեն: Հիմա կամեցողներ չկան», – ասել է Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը:

 

Placeholder