Պենտագոնը դադարեցնում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը
Քաղաքական
10:37 01/05/2021
Աշխարհ

Պենտագոնը դադարեցնում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն այլևս չի ֆինանսավորելու Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը՝ օգտագործելով այն միջոցները, որոնք ի սկզբանե հատկացվել էին պաշտպանության համար: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Պենտագոնի կայքում:

Գերատեսչության խոսնակի տեղակալն ասել է, որ նախատեսվում է կրճատել բոլոր այն աշխատանքները, որոնց վրա գումարներ են գնացել, «որոնք սկզբնապես նախատեսված էին այլ ռազմական առաքելությունների և գործառույթների համար»:

Սահմանի պատը ֆինանսավորելու փոխարեն գումարը կուղղվի հետաձգված ռազմական զարգացման այլ նախագծերին: Ըստ NBC-ի՝ 1,4 միլիարդ դոլար չծախսված գումարի մի մասը, որը հատկացվել էր պատին, կուղղվի դրա շինարարության հետևանքով շրջակա միջավայրին հասցրած վնասները վերացնելուն։

Placeholder
Պենտագոնը դադարեցնում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը