ԱՄՆ-ում մինչև սեպտեմբերի 13-ը հանրային տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր կլինի
Աշխարհում
19:24 01/05/2021
Աշխարհ

ԱՄՆ-ում մինչև սեպտեմբերի 13-ը հանրային տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր կլինի

ԱՄՆ տրանսպորտային անվտանգության խորհուրդը մինչև սեպտեմբերի 13-ը երկարաձգել է երկրի բոլոր տրանսպորտային ցանցերում  պարտադիր դիմակի ռեժիմը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով վարչության պետի պաշտոնակատար Դարբի Լեջոյի՝ գրավոր հայտարարությանը։

«Տրանսպորտային անվտանգության վարչությունը երկարացնում է մինչև սեպտեմբերի 13-ը ԱՄՆ բոլոր տրանսպորտային ցանցերում պաշտպանիչ դիմակներ կրելու պահանջը՝ ներառյալ օդանավակայաններում, ինքնաթիռներում, կանոնավոր ավտոբուսներում և երկաթուղային տրանսպորտում:

Բոլոր տրանսպորտային ցանցերում դիմակներ կրելու դաշնային կառավարության պահանջը նպատակ ունի նվազագույնի հասցնել COVID-19- ի տարածումը հասարակական տրանսպորտում: Ներկայումս երկրում մեծահասակների գրեթե կեսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դոզա, և դիմակները մնում են կարևոր գործիք այս համաճարակի դեմ պայքարում»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնը թույլ էր տվել բոլոր ամերիկացիներին բացօթյա տարածքներում լինել առանց պաշտպանիչ դիմակների, անկախ այն բանից՝ նրանք պատվաստվե՞լ են նոր կորոնավիրուսի դեմ, թե՞՝ ոչ։

Placeholder
ԱՄՆ-ում մինչև սեպտեմբերի 13-ը հանրային տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր կլինի