Այսօրվանից ամբողջ Վրաստանում սահմանափակվում է քաղաքային տրանսպորտի երթևեկությունը
Տարածաշրջան
13:30 03/05/2021
Տարածաշրջան

Այսօրվանից ամբողջ Վրաստանում սահմանափակվում է քաղաքային տրանսպորտի երթևեկությունը

Այսօրվանից մինչև մայիսի 12-ը ամբողջ Վրաստանում քաղաքային տրանսպորտը չի երթևեկի: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Որոշումը կայացրել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակներում:

Բացի այդ, շարժունակությունը նվազեցնելու համար մայիսի 4-11-ը Վրաստանում արձակուրդ է հայտարարվել:

Միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը չի սահմանափակվում:

Placeholder
Այսօրվանից ամբողջ Վրաստանում սահմանափակվում է քաղաքային տրանսպորտի երթևեկությունը