Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՅԴ-ականներ Տարոն Մանուկյանին և Սարգիս Կարապետյանին կանչել են Քննչական կոմիտե
ՀՅԴ անդամները Սարգիս Կարապետյանին և Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանին այսօր կանչել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար: Այս մասին տեղեկացնում են Կարապետյանն ու Մանուկյանն իրենց ֆեյսբուքյան էջերում:
«Մեր դուռը կրկին ծեծեցին։ Այս անգամ ծանուցագիրը հորս չէր հասցեագրված այլ ինձ։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու հիմա էլ միտքս կրկնում եմ.
-մեզ քրեական հետապնդումներով ավելի եք մոտիվացնում այ, անՀայրենիք տականքներ։ Պայքարը շարունակվում է։
Հ.գ ամոթ հետ նահանջողին»,- գրել է Տարոն Մանուկյանը:
Սարգիս Կարապետյանն էլ գրել է. «Վերջին մի տաս օրը նենց նեղված էի, մտածում էի ես ինչ խաբար ա քննչականն ու ոստիկանությունը մոռացել են իմ մասին։
Բայց երկար սպասացնել չտվեցին իրենց, այսօր ծանուցագիրը բերեցին։ԵՎ հետաքրքրականը նա է, որ օրն ու ժամը համնկնում է վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստի հետ, երբ ուսապարկերը պիտի վարչափեդ ընտրեն»։

