ԵՄ դեղագործական կարգավորիչը գնահատում է BioNTech և Pfizer պատվաստանյութերի անվտանգությունը 12-15 տարեկան երեխաների համար
Աշխարհում
17:16 03/05/2021
Աշխարհ

ԵՄ դեղագործական կարգավորիչը գնահատում է BioNTech և Pfizer պատվաստանյութերի անվտանգությունը 12-15 տարեկան երեխաների համար

Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) սկսել է աստիճանաբար վերանայել BioNTech և Pfizer ընկրությունների մշակած  «Comirnaty coronavirus» պատվաստանյութի անվտանգությունը՝ 12-15 տարեկան երեխաների համար: Այս մասին ասվում է դեղագործական կարգավորողի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մարդկանց համար նախատեսված դեղերի կոմիտեն արագացված տեմպերով գնահատում է պատվաստանյութն արտադրող ընկերությունների կողմից տրամադրված տվյալները՝  ներառյալ 12-ից բարձր տարիքի դեռահասների մասնակցությամբ ընթացիկ խոշոր կլինիկական փորձարկման արդյունքները»:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ EMA կարծիքը այնուհետև կուղարկվի Եվրահանձնաժողով, որը կկայացնի վերջնական որոշումը, որը կկիրառվի ԵՄ բոլոր երկրներում: Բացի այդ, ընդգծվում է, որ EMA-ն իր գնահատման արդյունքների մասին կզեկուցի հունիսին, եթե լրացուցիչ տեղեկատվություն չպահանջվի։

Ապրիլի 30-ին BioNTech-ը և Pfizer-ը հայտ են ներկայացրել Եվրոպական դեղերի գործակալությանը`թույլատրելու իրենց դեղերի օգտագործումը 12-15 տարեկան դեռահասների շրջանում: Հարցումը EMA-ին ուղարկելու մասին որոշումը հիմնված է կլինիկական փորձարկման երրորդ փուլի տվյալների վրա, որին մասնակցել են 12-15 տարեկան 2260 կամավորներ:

Placeholder
ԵՄ դեղագործական կարգավորիչը գնահատում է BioNTech և Pfizer պատվաստանյութերի անվտանգությունը 12-15 տարեկան երեխաների համար