Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են սահմանից զորքերի դուրսբերման գործողությունը
Բիշքեկն ու Դուշանբեն ավարտել են սահմանից իրենց զորամասերը հետ քաշելու գործընթացը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել են Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունից:
«Կողմերն ավարտել են լրացուցիչ ուժերի և ակտիվների դուրսբերումը պետական սահմանի գծից դեպի իրենց տարածքների խորքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ սահմանպահ գործառույթ իրականացնող գերատեսչության՝ համատեղ հանձնաժողովը, որում ընդգրկված են երկու երկրների ՊՆ ներկայացուցիչները, շարունակում է ստուգել այն տարածքները, որոնց վրա նախկինում տեղակայված էին զորամասեր և ռազմական տեխնիկա: Սահմանին և դրան հարող տարածքներում իրավիճակը ներկայումս «կայուն» է, նախորդ գիշերվա ընթացքում միջադեպեր կամ կրակոցներ չեն գրանցվել: