Ռուսաստանը SWIFT-ից անջատելու սցենարը ենթադրություն է․ Զախարովա
Քաղաքական
19:47 03/05/2021
Աշխարհ

Ռուսաստանը SWIFT-ից անջատելու սցենարը ենթադրություն է․ Զախարովա

Ռուսաստանը աշխատում է միջազգային ֆինանսական գործիքների հասանելիության սահմանափակման դեպքում նվազագույնի հասցնել վնասը, բայց SWIFT միջբանկային վճարային համակարգից անջատվելու սցենարը դեռևս ենթադրություն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երկուշաբթի օրը հրապարակված RT-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը SWIFT-ից անջատելու սցենարը ենթադրություն է համարում»,-նշել է Զախարովան: «Այնուամենայնիվ, միջգերատեսչական խումբը ուսումնասիրություններ է անում՝ նվազագույնի հասցնելու ռիսկերը և տնտեսական վնասները ՝ միջազգային ֆինանսական գործիքների  և վճարման մեխանիզմների  հնարավոր սահմանափակման դեպքում»

Placeholder
Ռուսաստանը SWIFT-ից անջատելու սցենարը ենթադրություն է․ Զախարովա