Վարդան Ոսկանյան. Այ եթե Չինաստանը որոշի փռթկացնել իր պատվաստանյութին «հումորով» մոտեցողների վրա, կարող է «ցունամի» լինել
Քաղաքական
09:33 04/05/2021
Հայաստան

Վարդան Ոսկանյան. Այ եթե Չինաստանը որոշի փռթկացնել իր պատվաստանյութին «հումորով» մոտեցողների վրա, կարող է «ցունամի» լինել

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով երեկ ԱԺ-ում չինական պատվաստանյութի շուրջ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի,  Ալեն Սիմոնյանի ծիծաղին ու չինական պատվաստանյութով պատվաստվելը միմյանց վրա գցելուն, գրել է.

«Չինական պատվաստանյութի վրա խորհրդարանում իբր փռթկացնելն իհարկե «հումորի» մեծ զգացում է պահանջում։

Բայց, այ, Չինաստանը, եթե հանկարծ որոշի փռթկացնել իր պատվաստանյութին «հումորով» մոտեցողների վրա, հանգիստ կարող է «ցունամի» առաջանալ»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչ պատվաստանյութով է պատվաստվել, Փաշինյանը մասնավորապես ասաց.

«Կարող եմ ասել, որ մեր փոխվարչապետերից մեկը պատվաստվել է «AstraZeneka»-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի «Sputnik V»-ով։ Եվ հույս ունեմ, որ ԱԺ պատգամավորներից մեկն էլ մեր ունեցած չինական պատվաստանյութով կպատվաստվի»։

Սրան հաջորդեց ԱԺ նախագահության անդամների ծիծաղը։

Placeholder