04.05.2021. Կորոնավիրուսի 399 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:08 04/05/2021
Հայաստան

04.05.2021. Կորոնավիրուսի 399 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3343 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Առողջացել է 635 մարդ:  Մեկ օրում մահացել է 19 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217407 դեպք, որոնցից 201107-ն` առողջացած, 4165-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1029 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5194 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11106 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 996955 թեստավորում:

 

Placeholder
04.05.2021. Կորոնավիրուսի 399 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է