Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Սարյանի, Բաբաջանյանի, Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից
Մշակույթ
10:00 04/05/2021
Հայաստան

Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Սարյանի, Բաբաջանյանի, Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից

Այսօր ժամը 19.30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի բացման համերգը։ Ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Հայկ Կազազյանը։ Համերգը կղեկավարի Վահագն Պապյանը։

Մայիսի 4-22-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը։ Փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման համար:

Placeholder
Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Սարյանի, Բաբաջանյանի, Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից