Ռուս սակրավորներն ականներից մաքրում են Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը
Քաղաքական
10:18 04/05/2021
ԼՂՀ

Ռուս սակրավորներն ականներից մաքրում են Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման ինժեներակասակրավորական վաշտը շարունակում է մաքրել Արցախի տարածքը ականներից և պայթուցիկ առարկաներից: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Ներկայումս ռուս զինծառայողները պայթուցիկ առարկաների ակտիվ որոնողական աշխատանքներ են իրականացնում Մարտակերտի մատույցներում: Ռազմական գործողությունների ընթացքում այստեղ տեղակայված էին հրետանային դիրքեր: Այս պահին տեղի բնակիչները խուսափում են աշխատանքներ իրականացնել մոտակա գյուղատնտեսական նշանակության հողերի վրա, քանի դեռ չի իրականացվել տարածքի ամբողջական մաքրում:

Ապրիլ-մայիսի ամիսներին Մարտակերտի շրջանի տարածքում ռուս սակրավորների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 200 հրետանային արկ և պայթուցիկ առարկա:

2020 թվականի նոյեմբերի 23-ից հետո ընդհանուր առմամբ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2064 հա տարածք, 632 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է 1733 շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25603 պայթուցիկ առարկա:
 

Placeholder
Ռուս սակրավորներն ականներից մաքրում են Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը