Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 171 նոր դեպք
Տարածաշրջան
12:45 05/05/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 171 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 171 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 27 648 թեստ, այստեղից 15 912-ը՝ հակագենի արագ թեստով և 11 736-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 7,85%, վերջին 14 օրը` 5,33%, վերջին 7 օրը` 6,27%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 315 913 դեպք: Ապաքինվել է ևս 1 074 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 296 532:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 4 207 անձ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 171 նոր դեպք