Կառլեն Խաչատրյան. Կառավարությունը բուհերի հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունեց
Կրթություն, գիտություն
09:30 05/05/2021
Հայաստան

Կառլեն Խաչատրյան. Կառավարությունը բուհերի հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունեց

ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն ահազանգում է.

«Այսօր Կառավարությունը հաստատել է շրջանառության մեջ դրված որոշման նախագիծը, որով բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65% ներկայացվածություն նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25%-ից դառնում է 10%։

Ու ոչինչ որ որոշման նախագիծն ակնհայտ հակասություններ ունի Սահմանադրության հետ,
ոչինչ որ բուհերի ռեկտորների խորհուրդն իր բացասական դիրքորոշումն է արտահայտել այս նախագծի վերաբերյալ։

Բնականաբար մոռացվել են նաև բուհերի քաղաքական կախվածությունը զրոյացնելու և ինքնավարությունը մեծացնելու խոստումները։

Ի դեպ, e-draft համակարգում նախագիծը պետք է շրջանառվեր մինչև մայիսի 14-ը և մինչ այդ հնարավոր էր կողմ կամ դեմ քվեարկել: Բայց չգիտես ինչպես մայիսի 4-ին որոշումն ընդունվում է:
Դե ինչ, իշխանությունը փորձելու է իր «սրտի թեկնածուին» կարգել ԵՊՀ ռեկտոր, բայց մոռանում է, որ այդ «ռեկտորը» պետք է աշխատի համալսարանականների հետ։

Չեմ կասկածում, որ համալսարանական գործընկերներս սկզբունքայնություն կցուցաբերեն այս հարցում և ռեկտոր կարգված անձը չի կարողանա մտնել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ»։
 

Կառավարությունը բուհերի հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունեց Այսօր Կառավարությունը հաստատել է...

Опубликовано Karlen Khachatryan Вторник, 4 мая 2021 г.

 

Placeholder
Կառլեն Խաչատրյան. Կառավարությունը բուհերի հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունեց