Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադամ Շիֆ․19 հայ գերիների սպանությունները վկայությունն են Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ անտեսման
«Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում Ադրբեջանը մեղավոր էր մարդու իրավունքների ծանր ու կոպիտ խախտումների մեջ: 19 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց խոշտանգումների և սպանությունների մասին հաղորդումները ևս վկայությունն են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ անտեսման»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Կոնգրեսականը նշում է, որ մինչ մենք աշխատում ենք ապահովել մնացած ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, Միացյալ Նահանգները պետք է դաժան հետևանքներ դնեն Ադրբեջանի ու նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել այդ հանցագործությունները, և վերջ դնեն 907 բանաձևի դադարեցմանը, որը թույլ է տվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին։
«Մենք չենք կարող ձեռքերը ծալած մնալ, քանի որ Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ։
Այս 19 տղամարդկանց և կանանց, նրանց սիրելիների և ամբողջ հայկական համայնքի համար սիրտս ցավում է: Ես միշտ նրանց կողքին կլինեմ, քանի որ մենք խաղաղություն և անկախություն ենք պահանջում Արցախի համար: Միշտ»,- գրել է Ադամ Շիֆը։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարեցին, որ գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: